Ստեփանակերտ — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք:
Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա:
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը` Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը`
Բ. Դադաշյանը (1968 թ.): Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը:
Վայրը` Ասկերանի շրջան:
Ծովի մակարդակից բարձրությունն` 813 մ:
Բնակչությունը` 54 000: