Приветствую Вас Гость | RSS

                              

Լեռնային Ղարաբաղի պատմություն. գտնվելով կովկասյան և մերձավորարևելյան քաղաքակրթությունների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության ոլորտում այս երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով։ Սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ» — առասպելական մի թագավորի սիրած որսավայրը։

Ուրատական սեպագիր արձանագրություններում երկրամասը կոչվում են «Ուրտեխե» - «Ուրտեխինի»։ Ըստ էության երկրամասն նույն անունով են կոչել նաև հին հույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» (մ.թ. I դար) Քուռ գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» (Orcisthnh) անունով՝ որպես Մեծ Հայքի մարզերից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։

Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեքյան իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք», 13-րդ դարից «Խաչեն» անուններով։ 18-րդ դարում գործածական էր «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։

Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ Այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Եվ վերջապես անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорныи» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, լինելով նախ և առաջ պարսկական և ռուսական գերիշխանությունների ներքո՝ Արցախը մինչ օրս կրում է այդ դարաշրջնանների դրոշմն իր վրա, որի երկրու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական:


                                    

Меню сайта
ՄՏՆԵԼ
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ