Приветствую Вас Гость | RSS
Главная » Статьи » Мои статьи

Ասկերանի Բերդ

Ասկերանի բերդը գտնվում է Ասկերանի քաղաքի` Կարկառ գետի ստորին հատվածում:

XVII և XVIIIդդ. առաջին կեսին Անդրկովկասի զգալի մասը (այդ թվում Լեռնային Ղարաբաղը) գտնվում էր Պարսկաստանի գերիշխանության տակ: Երբ 1747թ. սպանվեց Նադիր շահը և ծայր առան երկպառակություններն ու գահակալական կռիվները, խաները իրենց անկախ հռչակեցին: Ինքնիշխան խանություն կազմակերպվեց նաև Ղարաբաղում` վաչկատուն ցեղապետ, ինքնակոչ Փանահ Ալիի գլխավորությամբ: Վերջինս, hաստատվելով Շուշիում, պայքար է ծավալում մելիքությունների դեմ` նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը ամբողջապես ենթարկել իրեն: Այս ժամանակներից սկսած Ղարաբաղ են ներթափանցում թուրք-քոչվորների առաջին ստվար խմբերը:

Պարսկաստանը չի հաշտվում տարածքային կորուստների հետ և ձգտում է իրեն վերաենթարկել խանությունները, իսկ վերջիններս միմյանց նկատմամբ անհաշտություն են ցուցաբերում, հաճախակի են դառնում թափառական ավարառու ցեղախմբերի ասպատակությունները: Այս ամենը կտրուկ փոխում է ռազմա-քաղաքական իրավիճակը տարածաշրջանում` կարևորելով հուսալի պաշտպանական շինությունների կառուցման, հների նորոգման գործը: Դրանցից էր Ասկերանի ամրոցը:

Աղբյուրների պատմահամեմատական վերլուծությունն ու տեղում կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ ամրոցը կառուցվել է XVIIIդ. երկրորդ կեսին` խանական ժամանակաշրջանում: Ըստ էության շինարարությունն իրականացվել է թե° դարի 50-ական թվականներին (ձախակողմյան հատված) և թե° 1788-89թթ. (աջակողմյան հատված): Սակայն բոլոր դեպքերում ամրոցի կառուցումն իրականացրել են հայերը (Վարանդայի և Խաչենի մելիքությունների` ամրոցին մերձակա գյուղերի բնակիչները): Թուրքերի մասնակցությունը շինարարությունում բացառվում է ոչ միայն այն պատճառով, որ քոչվորն անկարող էր հատկապես ճարտարապետական նման սխրանքի, այլև այն, որ տվյալ ժամանակշրջանում մոտակայքում թուրքական բնակավայր ընդհանրապես գոյություն չի ունեցել: Ավելին, առանձին փաստեր վկայում են, որ ամրոցը ըստ էության վերակառուցվել է հնի տեղում` հարմարեցվելով նոր պահանջներին:

Ասկերանը նշանակելի դեր է խաղացել XVIIIդ. երկրորդ կեսին և, հատկապես, XIXդ. սկզբներին, երբ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում Ղարաբաղը Ռուսաստանին միացման ժամանակաշրջանում: 1810թ. այստեղ տեղի ունեցան ռուս-պարսկական բանակցություններ` նվիրված տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև Թալիշի խանության կարգավիճակին: Ամրոցը մեծ դեր է խաղացել նաև հետագայում` հաջողությամբ պայքարելով թե ներքին և թե արտաքին թշնամիների դեմ, մասնավորապես 1905-1906թթ. և 1918-1920 թթ. հայ-թուրքական ընդհարումներում:

Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից` ձախակողմյան` հյուսիսարևմտյան և աջակողմյան` հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը` նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարժերի համար: Ասկերանի ամրոցն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը: 

 


Категория: Мои статьи | Добавил: Crow-Big-Black (2011-05-30) | Автор: ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴ
Просмотров: 5699 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
ՄՏՆԵԼ
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ
Мои статьи [5]
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ