Приветствую Вас Гость | RSS
Главная » 2011 » Ապրիլ » 29 » ՏՆՋՐԻ (Սխտորաշենի չինարի)
6:01 AM
ՏՆՋՐԻ (Սխտորաշենի չինարի)


Դա ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է: Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի:

Ծառի բարձրությունը  54 մետրից ավելի է , մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին յուր սաղարթով ստվերում է  1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ:

Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ 

Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը:

Ըստ սերնդե-սերունդ փոխանցվող ավանդապատումների, այդ դարավոր ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Մովսես Կալանկատուացին (VIIդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին, Լեոն և շատ ուրիշներ:

Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել։

Просмотров: 5379 | Добавил: Crow-Big-Black | Теги: ԼՂՀ, NKR, ՏՆՋՐԻ, TNJRI | Рейтинг: 4.3/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
ՄՏՆԵԼ
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ