Приветствую Вас Гость | RSS


ՏԱՐԱԶ- պատմական տարբեր դարաշրջաններում զանագան երկրներին, ժողովուրդներին,
 էթնիկական եւ տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ` ձևածքի,
 գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, 
ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի Տարազ պայմանավորված է
 բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Հայաստանի տարածքում հնում գործածված Տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում 
պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերների, գրավոր 
աղբյուրների հիման վրա։ Մ. թ. ա. IX— VI դդ. հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ,
 բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ և այլն) պահպանվել են բնակչության 
զանագան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) Տարազների 
պատկերներ։


Ուշ միջնադարում հայկական ավանդական Տարազը մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, 
և քրդական նվաճողների Տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում 
պահպանվել մինչև XIX դ. վերջը և XX դ.: 
Արլ. Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են 
հայ կանանց ավանդական Տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել
 այսպես կոչված «"կովկասյանը"։

                       

       

Меню сайта
ՄՏՆԵԼ
Block title
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ
Block title
Block content
ՓՆՏՐԵԼ